Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում Իսրայելի քաղաքացի, Երևանի բնակիչ, 23-ամյա Ռաբիա Աբուարարի Մուհամեդին իր վարած BMW մակնիշի 90 TT 001 համարանիշի ավտոմեքենայով Հաղթանակի կամրջի վրա բախվել է ճանապարհի եզրաքարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, Իսրայելի քաղաքացի, Երևանի բնակիչ, 22-ամյա Ահիդ Սիլմանի Աբուարարին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենայի անվահեծանը պոկվել է:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ