«Այս միջոցառումների ընթացքում, բացի հանդիսավոր արարողությունից, նաև ստուգում ենք նրանց պատրաստության մակարդակը: Տարեցտարի բարձրանում է մեր հետախույզների պատրաստվածությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ Ս. Օհանյանը նշեց. «Մենք բոլորս միասին պետք է աշխատենք այն նպատակների շուրջ, որոնք մեր ռազմաքաղաքական գործունեության ընթացքում ձևավորվել են՝ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու ի նպաստ արցախցիների, ի նպաստ հայ ժողովրդի: Բոլոր մնացած տեսակետները, որոնք կարող են բերել միայն միակողմանի լուծումների կամ միակողմանի զիջումների պարտադրման, մեզ համար անընդունելի են»:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով ՝ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել խաղաղ քաղաքական ճանապարհով, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտի համար նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում, իհարկե նաև միջազգային հանրության աջակցության շրջանակներում, անկասկած, նաև ռազմական համապատասխան փորձագիտության տրամադրմամբ: