Կարևոր իրադարձություններ

Հաստատվեց. A321-ը կործանվել է ռումբի պայթյունի պատճառով

07 Նոյեմբեր, 2015 15:31
Հաստատվեց. A321-ը կործանվել է ռումբի պայթյունի պատճառով

Replyua.net-ի փոխանցմամբ՝ А321 օդանավի հերմետիկության խախտումը տեղի է ունեցել ռումբի պայթյունի պատճառով, որն ահաբեկիչները գաղտնի տեղադրել են օդանավում։ Նման հայտարարություն արել են եգիպտական աղբյուրները։ Վերջին տվյալներով՝ պայթուցիկ սարքն ակտիվացվել է ժամանակաչափի օգնությամբ։

Եգիպտացի փորձագետները կարծում են, որ եթե պայթուցիկը տեղադրվել է ինքնաթիռի պոչամասում, ապա նրան միացված կլիներ հատուկ սարք, որը գործելու էր որոշակի բարձրության հասնելուց հետո ճնշման անկման դեպքում։

Փորձագետները չեն կասկածում, որ Սինայի զինյալներն ամենավտանգավորներից մեկն են, և որ նրանց հնարավորություններն անսահման են։ Ահաբեկիչները հեշտությամբ կարող էին մուտք գործել օդանավ և այնտեղ տեղադրել պայթուցիկ։ Բացի այդ՝ զինյալները մշտապես գործում են շատ գրագետ, ինչի համար էլ ունակ են ամեն բարդության ահաբեկչության։

Լրահոս

Դիտել ավելին