Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատճառներ չի տեսնում հանուն Սիրիայի ճգնաժամի լուծման Բաշար Ասադի հետ բանակցելու համար, հայտնում է Deutsche Welle-ն:
«Ինձ մի փոքր նյարդայնացնում է այն, որ այժմ ամենուրեք կարելի է անհամեստ ցուցումներ ստանալ, որ հարկավոր է համաձայնության գալ Ասադի հետ: Այժմ, երբ ամեն ընտանիքում ողբում են այդ քաղաքացիական պատերազմի զոհերին, հավատացեք, Ասադը այլևս լուծում չի հանդիսանում, ըստ որի պետք է կողմնորոշվել»,- հայտարարել է նա Համբուրգի տնտեսական ֆորումում: Սակայն Շտայնմայերը համաձայն է, որ Դամասկոսի իշխանական ներկայացուցիչների հետ համենայնդեպս հարկավոր է խոսել: