Կարևոր իրադարձություններ

Ուորլիքը ցանկանում է, որ Արցախի հարցում ԱՄՆ-ի դերն ավելի ազդեցիկ լինի

07 Նոյեմբեր, 2015 18:05
Ուորլիքը ցանկանում է, որ Արցախի հարցում ԱՄՆ-ի դերն ավելի ազդեցիկ լինի

Փարիզում տեղի է ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այս թեմայի վերաբերյալ թվիթերյան իր էջում մեկնաբանություն է թողել, ասելով, որ ԵԽԽՎ-ում  և մյուս միջազգային կազմակերպություններում  ԼՂՀ-ի վերաբերյալ բանաձևեր ընդունելուց կամ զեկուցելուց առաջ պետք է խորհրդակցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«ԵԽԽՎ-ն պարտավոր չէ իր զեկույցները համաձայնեցնել այլ ֆորմատների դիվանագետների հետ»,- Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ուորլիքն իր այս գրառմամբ , բնականաբար ցանկացել է, որպեսզի իրենց կշիռը, և հատկապես ԱՄՆ –ի դերակատարումն ավելի ընդգրկուն ու ազդեցիկ լինի: Սակայն ԵԽԽՎ-ն չի գտնվում ԱՄՆ-ի վերահսկողության տակ:

Անդրադառնալով  ԵԽԽՎ-ի կողմից ընդունված զեկույցին, քաղաքագետն ասաց. «Իհարկե այդ զեկույցը չունի իրավական պարտադիր որոշում, սակայն դա կարծիք է ստեղծում, և նման զեկույցները, երբ շատանում են` քանակական տեսակետից, դրանք արդեն վերափոխվում են որակականի, իսկ դա հետզհետե սկսվում է ընկալվել որպես իրականություն: Սա Հայաստանի արտաքին քաղաքականությունում հերթական  պարտություններից մեկն է»:

Բադալյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ինքնուրույն չէ և կատարողներն էլ չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանան նման զեկույցները չեղյալ հայտարարեն:

«Հայտնի է, թե ով է հայկական պատվիրակության ղեկավարը, և  նրանք չունեն համապատասխան դիվանագիտական գործունեություն իրականացնելու փորձ: Սա ամբողջ արտաքին քաղաքականության ձախողումն  է՝ միայն խորհրդարանականը չէ: Պատվիրակություներում կան ընդդիմադիր թևր ներկայացուցիչներ, որոնք ոչինչ անել չեն կարող, քանի որ պատասխանատուն  խմբակցության ղեկավարն է և իշխող կուսակցության ներկայացուցիչը,- եզրափակեց քաղաքագետը:

Լրահոս

Դիտել ավելին