Կարևոր իրադարձություններ

Պետբյուջեից 490,000 դրամ՝ ծաղկային զամբյուղի համար. ու՞մ է վճարել այդ գումարը Քաղավիացիայի գլխավոր վարչությունը

07 Նոյեմբեր, 2015 21:00
Պետբյուջեից 490,000 դրամ՝ ծաղկային զամբյուղի համար. ու՞մ է վճարել այդ գումարը Քաղավիացիայի գլխավոր վարչությունը

Ամեն տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է պետբյուջեի նախագիծ և այդտեղից գումարներ է տրամադրում պետական կառույցներին՝ տարեկան ծախսերի համար: Սակայն  այդ գումարները տրամադրողներից երևի թե ոչ բոլորին է հետաքրքրում, թե ինչի վրա են ծախսվում դրանք:  Օրինակ՝ թանկարժեք կովերի, բույսերի, միջատների դեմ պայքարի համար խոշոր գումարներ են մսխվում: Նման դեպքերում պետք է լինի պատասխանատու անձ, ով  ձգի այդ  կառույցների ղեկավարների փոխկապները՝ անիմաստ ծախսերի համար:

Shabat.am-ն անդրադարձել է այդ կառույցներից մեկի՝  ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության  ծախսերից մեկին:

Պարզվում է, որ այս կառույցը ծաղկասեր է, "Է.Ֆ.Դ." ՍՊԸ-ից գնել է 10 հատ ծաղկային զամբյուղ, 1 հատի համար վճարելով՝ 49,000 ՀՀ դրամ, ընդհանուր գումարը կազել է՝ 490,000 ՀՀ դրամ:

"Է.Ֆ.Դ." ՍՊԸ-ն նույն ինքը՝ Պասիֆլորա խանութ- սրահն է, որտեղ ամենաէժան ծաղիկը՝ հոլանդական վարդի տեսքով արժե 1700 դրամ, իսկ ամենաթանկը ծաղկային զամբյուղը՝ 590,000 ՀՀ դրամ :

Այս ընկերությունն այժմ ղեկավարում է Գարիկ Բակունցը, սակայն պարզվում է, որ ընկերության հիմնադիրների մեջ է մտնում նաև Ամերիայի միացյալ նահանգների քաղաքացի՝ Արմեն Հայրապետյանը, ինչպես նաև 2 հիմնադիրներ՝ Գայանե Մելիքյանը, Մարիամ Քալանթարյանը, ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Այլ կերպ ասած քաղավիացիայի գլխավոր վարչությունը հարստացնում է ԱՄՆ-ի քաղաքացուն՝ գրեթե կես միլիոն դրան վճարելով ծաղկային զամբյուղի համար, իսկ  Հայաստանի բնակչության կես միլիոն քաղաքացիներն անապահով ընտանիքներ են:

Նշենք, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը՝ Արտյոմ  Մովսիսյանն է, ով ոչ պակաս հարուստ է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովի՝ Մովսիսյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ 5,000,000,00 ՀՀ դրամ, դրամական միջոցը կազմել է 60,000 ԱՄՆ դոլար, դե իսկ տարեկան եկամուտը՝ 9,270,000 ՀՀ դրամ: 

Լրահոս

Դիտել ավելին