Կարևոր իրադարձություններ

Ինչու կանգնեց զինծառայողի սիրտը. վեց ու կես տարի կոմայի մեջ. ովքեր են խոստանում օգնել

07 Նոյեմբեր, 2015 18:22
Ինչու կանգնեց զինծառայողի սիրտը. վեց ու կես տարի կոմայի մեջ. ովքեր են խոստանում օգնել

Հոկտեմբերի 3-ին Shabat.am-ը գտնվում էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայքներում, որտեղ հանդիպեցինք Կարինե անունով մի կնոջ, ով պատմեց իր որդու պատմությունը:

«Իմ տղան ծառայում էր Ղարաբաղում՝ Ջաբրայիլում , 1 տարի 8 ամիս ծառայել է, իրենց ասելով օրինակելի զինվոր է եղել: Կոմայի մեջ բերել ինձ են հանձնել: Վեց տարի ու կես պահում եմ գյուղում՝ սահմանում՝ կրակոցների տակ: Ես ուզում եմ իմ երեխուն որևէ մի երկիր տանեմ, բուժեմ: Այստեղ բուժում չկա, բժիշկներն ասում են՝ մեր հնարավորության չափով կարողացել ենք բուժել, էլ հնարավորություն չունենք, էսքանն ենք կարողանում»,-ասաց տկն. Կարինեն:

Նրա որդին՝ 1989թ.-ին ծնված Մանուկ Մելիքյանը բանակ է զորակոչվել 2007թ. –ին Նոյեմբերյանի զինկոմիսարիատից: Մոր խոսքով, որդուն 2009 թ. հունիսի 27-ին անգիտակցից վիճակում հանձնել են իրեն:
Վեց տարի է նա տնային պայմաններում պահում է անգիտակից վիճակում գտնվող որդուն, «Ես եմ խնամում, կատետր, զոնդ, տռուպկա փոխում եմ, սրսկումներն անում եմ: Ճիշտ է, ուշադրության կենտրոնում է նախարարը ուշադիր է,օգնում է, բայց ես ուզում եմ իմ էրեխեն բուժվի որևէ մի երկրում, ես իմ երեխուն ոտքի կանգնած եմ ուզում, քայլելուց եմ ուզում»,-նեղստրտած ասաց մայրը, հավելելով, որ չի բողոքում ոչ մի ղեկավարից, բողոքում է, որ իրեն չեն ասում, թե ինչից է նման բան եղել իր որդու հետ:

«Անգիտակից, ապարատների միացրած է եղել, մեզ ասում են՝ շարքում վատացել է, սրտի կագն է տվել: Մեր իմանալով, շատ բժիշկներից ենք հետաքրքվել,ասում են հենց այնպես սրտի կանգ չի լինում, իմ երեխեն հիվանդ չի եղել, որ բանակ է գնացել: 18 տարվա մեջ մի անգամ չի հիվանդացել: Ինչի սրտի կանգ տվեց, պատճառն ինչ է, մեզ համար էլ է անհայտ: Նույնիսկ իր հետ ծառայողները չգիտեն պատճառը, ասում են սանչաստ են տարել, այնտեղից տարել են տեղի հոսպիտալ»,-ասաց մայրը:

Մեր ձեռքի տակ է գտնվում Մանուկ Մելիքյանի հիվանդության վկայագիրը, որը տրվել է 2009թ.-ի հուլիսի 24-ին:
Ըստ վկայագրի՝ Մանուկ Մելքիյանը գտնվել է անգիտակից վիճակում: 2009թ.-ի հունիսի 27-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Մեխակավանի ԶՀ, ինչի ընթացքում տղայի պուլսը բացակայել է , հիվանդին կատարվել է սիրտ-անոթային վերակենդանացում այդյունավետ ելքով:

Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է ԿԿԶՀ, ճանապարհին գրանցվել է սրտի կրկնակի կանգ և կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, որի արդյունքում սրտի աշխատանքը վերականգնվել է:
Արդեն հուլիսի 28-ին ընդունվել է ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք՝ թոք-սրտային վերակենդանացումից հետո՝ կոման երկկողմանի, ապրիացիոն թոքաբորբ ախտորոշմամբ:
Սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ լյարդը մեծացած է 3,5-4 սմ:

Կատարվել են նաև մի շարք այլ հետազոտություններ և այս բոլորի արդյունքում ռազմաբժշկական հանձնաժողովը կայացրել է ծառայության պիտանելիության մասին որոշում, ըստ որի Մանուկ Մելիքյանը ճանաչվել է զին. Ծառայության համար ոչ պիտանի:

Հիվանդության ախտորոշման մեջ նշված է, որ սիրտ-անոթային վերակենդանացումից հետո հայտնաբերվել է գլխուղեղի այտուց:Ասպիրացիոն թոքաբորբից հետո տրախեոստոմիա, էպիցիցտոստոմիա: 

Նշենք, որ ըստ վկայագրի, հիվանդության, վնասվածքի, խեղման պատճառական կապը բաժնում նշված է, որ հիվանդությունը ձեռք է բերվել զինծառայության ընթացքում;
Հավելենք, որ Մանուկ Մելիքյանի պատմության շուրջ խորհրդավոր շշուկները շատ են:

Նշենք, որ մեր այցի շրջանակներում Նոյեմբերյանում են գտնվել նաև ԱԺ մի շարք պատգամավորներ, հասարակական գործիչներ, որոնցից մասնավորապես պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Վահե Էնֆիաջյանը պատրաստակամություն են հայտնել ձեռնամուխ լինել երիտասարդի հիվանդության պատմության ուսումնասիրությանը:

Այսպիսով, վերոնշյալ անձանց և առհասարակ ողջ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում Մանուկ Մելիքյանի հիվանդության պատմության շուրջ:

Լրահոս

Դիտել ավելին