Կարևոր իրադարձություններ

«Բորուսսիա Դորտմունդ» - «Շալկե 04» խաղի հավանական մեկնարկային կազմերը

07 Նոյեմբեր, 2015 18:55
«Բորուսսիա Դորտմունդ» - «Շալկե 04» խաղի հավանական մեկնարկային կազմերը

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալելու է «Շալկե 04»-ին: Դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է խաղի հավանական մեկնարկային կազմերը:

«Բորուսսիա Դորտմունդ». Ռոման Բյուրկի - Մարսել Շմելցեր, Մաթս Հյումմելս, Սոկրատիս, Մատիաս Գինտեր, Վայգլ, Կագավա, Գյունդողան, Հենրիխ Մխիթարյան, Կաստրո, Օբամեյանգ:

«Շալկե 04». Ռալֆ Ֆերման, Կայսարա, Նոյշտեդեր, Մատիպ, Աոգո, Գորեցկա, Այհան, Զանե, Մեյեր, Շուպո-Մոտինգ, Հունտելար:

Հավելենք`

  • «Բորուսսիա Դորտմունդ» - «Շալկե 04» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 8-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 18:30-ին:
  • Այս հանդիպումից առաջ դորտմունդյան թիմն ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Շալկե 04»-ը 5-րդ տեղում է` ակտիվում ունենալով 20 միավոր:

Լրահոս

Դիտել ավելին