Կարևոր իրադարձություններ

Չինաստանի և Թայվանի առաջնորդների պատմական հանդիպումը անցել է բողոքի ցույցերի ֆոնին

07 Նոյեմբեր, 2015 19:05
Չինաստանի և Թայվանի առաջնորդների պատմական հանդիպումը անցել է բողոքի ցույցերի ֆոնին

Չինաստանի հետ բանակցություններին դեմ մոտ երկու հարյուր ցուցարարներ բողոքի ցույցեր են կազմակերպել Թայվանի խորհրդարանի դիմաց: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:

Ցուցարարներն անվանել է Սի Ցզիպինին «բռնապետ», իսկ Մա Ինցզյուին` «դավաճան»: Նրանք պահանջել են չզիջել կղզու անկախությունը: Ցույցը ցրել են ոստիկանները: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թայվանի նախագահ Մա Ինցզյուն և Չինաստանի առաջնորդ Սի Ցզիպինը հանդիպել են Սինգապուրում: Հանդիպումը վերջին 65 տարիների ընթացքում առաջինն է:

Լրահոս

Դիտել ավելին