Կարևոր իրադարձություններ

Սիրա Լեոնեում էբոլան վերջնականապես ոչնչացվել է

07 Նոյեմբեր, 2015 20:44
Սիրա Լեոնեում  էբոլան վերջնականապես ոչնչացվել է

Սիերա Լեոնեի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Էբոլա մահացու վիրուսն արդեն վերջնականապես վերացել է իրենց մոտ: Այս մասին գրում է РИА Новости-ին:

90 օր բժիշկները կհետևեն իրավիճակին: Համաշխարհային առողջապահական նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 7-ին Սիերա Լեոնեն կազատվի Էբոլա վիրուսից, եթե  նոր դեպք չգրանցի:

Նախարարությունը հաղորդել է, որ իրավիճակը կարելի է համարել հաղթահարված միայն վերջին հիվանդի՝ մահացու համաճարակից առողջանալուց 42 օր հետո:

Էբոլա վիրուսը տարածվել է 2014թ. փետրվարին Գվինեայում: Այն տարածվել  է նաև Սիրա Լեոնեում և Լիբերիայում:

Լրահոս

Դիտել ավելին