Կարևոր իրադարձություններ

A321-ի ինքնագիրների ձայնագրություններում վերջին վայրկյաններին կողմնակի ձայն է լսվել. հետաքննություն

07 Նոյեմբեր, 2015 22:05
A321-ի ինքնագիրների ձայնագրություններում վերջին վայրկյաններին կողմնակի ձայն է լսվել. հետաքննություն

Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի բորտային ինքնագիրների վերջին ձայնագրություններում վերջին վայրկյաններին կողմնակի ձայն է լսվել: Այդ ձայնի բնույթը կորոշվի հատուկ լաբորատորիայում, որտեղ կանցկացվի լուսապատկերային վերլուծություն: Այս մասին շաբաթ օրը հայտնել է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության հարցով միջազգային հանձնաժողովի ղեկավար Այման ալ-Մուքադամը՝ գրում է TASS-ը:

Նրա խոսքով՝ երկու «սև արկղերը» գտնվել են կործանման առաջին օրը, իսկ բեկորները ցրված են ավելի քան 12 կմ հեռավորության վրա, սակայն նրանցից ոչ բոլորն է հաջողվել գտնել: «Ինքնաթիռի բոլոր հայտնաբերված բեկորները կհասցվեն Կահիրե՝ անվտանգ վայր՝ հետագա հետաքննության համար»,- ասել է նա:

«Ինքնաթիռը կործանվել է օդում, և դեռևս հնարավոր չէ ճշգրիտ խոսել դրա պատճառների մասին: Ինքնաթիռի բեկորները պատահածի հստակ պատկերը մեզ չեն տվել»,- ընդգծել է ալ-Մուքադամը:

Լրահոս

Դիտել ավելին