Կարևոր իրադարձություններ

Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել չմեկնել Շարմ էլ Շեյխ

07 Նոյեմբեր, 2015 23:50
Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել չմեկնել Շարմ էլ Շեյխ

Դանիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին չմեկնել եգիպտական Շարմ էլ Շեյխ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Դանիայի ԱԳ նախարար Քրիստիան Յենսի խոսքով` խորհուրդները իրենք տալիս են` ըստ իրենց ստացած տեղեկատվության:

Նորվեգիայի ԱԳՆ-ն, մասնավորապես, խորհուրդ է տվել քաղաքացիներին, ովքեր արդեն Շարմ էլ Շեյխում են գտնվում զերծ մնալ Սինայի թերակղզով ուղևորություններից, որտեղ եգիպտական իշխանությունները պայքար են մղում իսլամիստ զինյալների դեմ: Ֆինլանդիան ևս նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել:
Այսօր ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին զբոսաշրջային հոսքի 70 տոկոսով նվազման մասին:

Լրահոս

Դիտել ավելին