Կարևոր իրադարձություններ

Վիտամին С-ն կօգնի կանխել քաղցկեղի զարգացումը

08 Նոյեմբեր, 2015 00:00
Վիտամին С-ն կօգնի կանխել քաղցկեղի զարգացումը

Life.panorama.am-ը գրում է.

Կրծողների վրա իրականացված լաբորատոր փորձերի արդյունքում պարզվել է, որ ասկորբինաթթուն կամ վիտամին С-ն ի վիճակի է քայքայել մուտացիայի ենթարկված քաղցկեղային բջիջները, որոնք մինչև այժմ անխոցելի էին համարվում: Միաժամանակ վիտամին С-ն խոչընդոտում է քաղցկեղի զարգացմանը, գրում է «Science» պարբերականը:

Ջոն Հոպկինսի համալսարանի մասնագետ Ցզիյե Յունը գործընկերների հետ միասին ապացուցել է, որ վիտամին С-ն կարող է պայքարել մուտացիայի ենթարկված BRAF և KRAS գեներ պարունակող քաղցկեղային բջիջների դեմ, որոնք կայուն են քիմիոթերապիայի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ, սակայն, մասնագետները չեն շտապում վիտամին C-ն «քաղցկեղը հաղթող» իրական դեղամիջոց անվանել: Սակայն ակնհայտ է, որ այն կարող է էականորեն ճնշել քաղցկեղի զարգացումը:

Լրահոս

Դիտել ավելին