1. Հարկավոր է արթնանալ Sleep Control-ով կամ Sleep Time-ով, որը, հաշվի առնելով ձեր շնչառության ռիթմը, առավել հարմար պահ կընտրի արթնացնելու համար, գրում է Elle.ua-ը:
2. Ձգվել մահճակալում: Քանի դեռ մարմինը տաք է, հոդերն առավել փափուկ կարելի է շարժել:
3. Մի քանի րոպեով ուղիղ կանգնելն ակտիվացնում է մկանները և արագացնում արյան շրջանառությունը:
4. Մաքրել ատամները և լեզուն: Գիշերը հավաքված տոքսինները մեր օրգանիզմը փորձում է ինքնուրույն դուրս բերել: Հարկավոր է օգնել նրան այդ գործում:
5. Մեկ բաժակ ջուր խմեք՝ տաք և մի քանի կաթիլ կիտրոնի հյութով: Հարկավոր է ջուրը դանդաղ խմել, ինչը կխթանի մարսողական համակարգի աշխատանքը:
6. Չոր խոզանակով մերսում կատարեք՝ շարժվելով ոտնաթաթերից մինչև գլուխը:
7. Կոնտրաստ լոգանք ընդունեք:
8. Դեմքի գիմնաստիկա արեք: Տասը րոպե կրկնեք այբուբենի բոլոր ձայնավոր հնչյունները:
9. Ֆրեշ պատրաստեք: Հիմնական շեշտը դրեք բանջարեղենի՝ դդումի, գազարի և բրոկոլիի վրա:
Աղբյուր` http://blog.1in.am/blog/164798.html