Վերջին 15 տարում առաջին անգամ գերմանական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հաղթանակի հավակնորդը չկարողացավ պատասխանել նույնիսկ առաջին հարցին, հայտնում է mignews.com-ը:
Անհասկանալիորեն եզրափակիչ հասած Տանյա Ֆուսը, ով ուսանողուհի է և ուսումնասիրում է նորաձևություն և ձևավորում Աախեն քաղաքում, հենց սկզբից ձախողվեց:
Նա պետք է պատասխաներ հետևյալ հարցին. «Ավանդաբար _______ մեծամասնությունը ունի _______»՝ ունենալով պատասխանների հետևյալ տարբերակները` Ա. Դոբեր, Ման, Բ. Կոկեր, Սպանիել, Գ. Հովիվ, Շուն, Դ. Հսկայական, Շնաուցեր:
Առաջին հայացքից պարզ էր, որ հարցը վերաբերվում էր շան տեսակներին, սակայն Տանյան դա չհասկացավ: Նա ընտրեց Դ տարբերակը:
Հաղորդավարը ասաց. «Ես չեմ ուզում վախեցնել, սակայն ճիշտ պատասխանն է ավանդաբար հովիվների մեծամասնությունը ունի շուն»: