Ջոն Լենոնի՝ 1960-ականներին գողացված կիթառը Բևեռլի Հիլզում անցկացված աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 2․4 մլն դոլարով: Գնորդը ցանկացել է անհայտ մնալ՝ հայտնում է bbc.com-ը:
Հայտնի է, որ 1962-ին Լիվերպուլում, Լենոնի գնած Gibson տեսակի կիթառը օգտագործվել է «Բիթլզի» այնպիսի լեգենդար երգեր կատարելիս, ինչպիսիք են՝ «Love Me Do», « Please Please Me», « I Want to Hold Your Hand» և «From Me to You»:
Կիթառն ահետացել էր Լոնդոնում, Ծննդյան տոների կապակցությամբ տեղի ունեցած համերգից հետո՝ 1964-ին: Հետագայում այն հայտնաբերվել է Ամերիկայում՝ կոմիսիոն խանութներից մեկում:Կիթառահար Ջոն Մաքոուն 1970-ին այն գնել էր մի քանի հարյուր դոլարով՝ չիմանալով, թե ում է պատկանել այդ կիթառը: Հետագայում երաժշտի ընկերները «Բիթլզի» ալբոմն ուսումնասիրելիս նկատել են, որ Լենոնի ձեռքի կիթառը համընկնում է իրենց ընկերոջ գնած կիթառին:
Ավելի ուշ փորձագետները հստատել են, որ դա իրականում Լենոնի կիթառն է: