Կարևոր իրադարձություններ

Մադրիդում կանանց հանդեպ բռնության դեմ երթ է անցկացվել

08 Նոյեմբեր, 2015 11:11
Մադրիդում կանանց հանդեպ բռնության դեմ երթ է անցկացվել

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կանանց հանդեպ բռնության դեմ երթ է անցկացվել, հայտնում է bbc.com-ը:

Որոշ տվյալներով՝ ֆեմինիստական կազմակերպությունների կողմից կազմակերպաված ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնց թվում՝ երկրի բոլոր հիմնական կուսակցություների ներկայացուցիչներ և Իսպանիայի այլ շրջաններից ժամանած մարդիկ:

Ցուցարարները պահանջել են կատարելագործել ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրությունը:

Երթի որոշ սևազգեստ մասնակիցներ պառկել են գետնին՝ ի հիշատակ «տղամարդկանց իրականացրած ահաբեկչության» արդյունքում սպանված կանանց:

ԵՄ-ի տվյալներով՝ 2013-ին Եվրոպայում մոտ 13 հազար կին է ֆիզիկական բռնության ենթարկվել: Այնուհանդերձ, հարցումները ցույց են տվել, որ Իսպանիայում նրանց թիվն ավելի քիչ է, քան եվրոպական այլ երկրներում:

Марш протеста в Мадриде

Լրահոս

Դիտել ավելին