Շվեդիայի լրատվամիջոցները, Շվեդիայի զինված ուժերին վկայակոչելով տեղեկացնում են, որ «Հյուսիսային հոսք» գազամուղից ոչ հեռու՝ Գոթլանդ կղզուց դեպի հարավ ընկած միջազգային ջրերում լքված ստորջրյա սարք է հայտնաբերվել։
Շվեդիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչ Յեսպեր Ստոլպեն պատմել է, որ հայտնաբերված սարքը միանգամյա ROV է (remote operated vechile – հեռակառավարվող սարք), որոնք սովորաբար օգտագործում են ականների վնասազերծման համար, ընդ որում՝ այդ սարքերն ինքնուրույն են պայթում, տեղեկացնում է Informing-ը։
Շվեդ զինվորականները սարքը հայտնաբերել են Nord Stream AG ընկերությունից ազդանշան ստանալուց հետո։
Տեղեկացվում է, որ նման սարք օգտագործում են տարբեր երկրների զինվորականները, դրա համար էլ անհնար է պարզել, թե դա ում է պատկանում։
Նշենք, որ ներկայումս հայտնաբերված սարքը վտանգ չի ներկայացնում։