Կարևոր իրադարձություններ

A321 ինքնաթիռի «սև արկղերը» չեն արձանագրել բորտային համակարգերի աշխատանքի որևէ խաթարում

08 Նոյեմբեր, 2015 10:13
A321 ինքնաթիռի «սև արկղերը» չեն արձանագրել բորտային համակարգերի աշխատանքի որևէ խաթարում

Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հայտնել է, որ Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռի բորտային ինքնագրերի բացահայտված տեղեկության նախնական վերլուծության արդյունքում, այսպես կոչված «սև արկղերը» չեն արձանագրել բորտային համակարգերի աշխատանքի որևէ խաթարում: Այս մասին գրում է BBC-ն:

«Բորտային պարամետրիկ ռեգիստրատորը դադարեցրել է ձայնագրությունը թռիչքի ժամանակ` 308 էշելոն (9400 մետր) բարձրություն հավաքելու գործընթացում: Մինչ այդ պահը թռիչքն ընթացել է նորմալ ռեժիմով, ինքնաթիռի համակարգերի և ագրեգատների չաշխատելու մասին տեղեկություն չի արձանագրվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի մասնագետները շարունակում են աշխատանքներն աղետի վայրում:

Լրահոս

Դիտել ավելին