Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-12-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-12-ը ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև: