Shamshyan.com-ը գրում է. Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120.5 կմ հատվածում բախվել են Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա Աղասի Հարությունյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 34 ՏR 168 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 24-ամյա Արգամ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 33 TԼ 135 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 մեքենաների ուղևորներ, Վայք քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիա Մկրչյանը և ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչ 33-ամյա Գարի Գլասսը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: