Կարևոր իրադարձություններ

ԱՄՀ առաքելությունը Վրաստան կայցելի

08 Նոյեմբեր, 2015 10:52
ԱՄՀ առաքելությունը Վրաստան կայցելի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը Վրաստան կայցելի, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

ԱՄՀ-ն հայտնում է, որ առաքելությունը կսկսվի նոյեմբերի 9-ին և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կաշխատի երկու շաբաթ:

ԱՄՀ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն ֆինանսների նախարարությունում, էկոնոմիկայի նախարարությունում և Վրաստանի ազգային բանկում:

Այցը կտևի մինչև նոյեմբերի 21-ը:

Լրահոս

Դիտել ավելին