News.am-ը գրում է.
20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ Զինա Քոչարյանը:
Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:
Լուսանկարը` Hetq.am-ի