Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կողմից դեպի Եգիպտոս թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու և, ըստ այդմ, հյուրանոցներում ամրագրումների չեղարկման որոշման հետևանքով Եգիպտոսի զբոսաշրջային հատվածը կկրի 500 մլն դոլարի վնաս:
Ինչպես նշում է rbc.ru-ն, ըստ իշխանությունների հաշվարկի, եթե տվյալ հարցը մոտակա 4-5 օրվա ընթացքում չլուծվի, Եգիպտոսը 1 տարվա կտրվածքով կկրի 2 մլրդ դոլարի վնաս:
Նշվում է, որ Ռուսաստանից զատ դեպի Եգիպտոս թռիչքներից հրաժարվել են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, մի շարք եվրոպական և մերձավորևելյան ավիափոխադրողներ (Air France, Lufthansa, AirBaltic, Flydubai, Air Arabia, Emirates Airlines):