Կարևոր իրադարձություններ

79 հազար ռուս տուրիստներ շարունակում են դեռևս գտնվել Եգիպտոսում

08 Նոյեմբեր, 2015 12:22
79 հազար ռուս տուրիստներ շարունակում են դեռևս գտնվել Եգիպտոսում

Այժմ եգիպտական հանգստավայրերում գտնվում է մոտ 79 հազար ռուս տուրիստներ: Այս մասին տեղեկացրել է «Ростуризм»-ի տնօրեն Օլեգ Սաֆանովը:

Ռուսաստանը հինգշաբթի օրը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, դադարեցրեց թռիչքները Եգիպտոս՝ Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառով: Միևնույն ժամանակ, Պուտինը կարգադրել է նաև, որ ապահովվեն ՌԴ-ի քաղաքացիների վերադարձը հայրենիք:

«Իհարկե, Եգիպտոսում բնակվող և աշխատող ռուսաստանցիներին էլ միասին հաշվարկած, այդ թիվը բավականին մեծ է, սակայն «Ростуризм»-ի համապատասխան շտաբը անմիջականորեն զբաղվում է միայն տուրիստների տարահանման աշխատանքներով, որոնց թիվը մոտ 79 հազար է» ,- ասել է Սաֆանովը:

Լրահոս

Դիտել ավելին