Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

08 Նոյեմբեր, 2015 12:54
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 7-ին, ժամը 23.55-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես E124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Մերսեդես E124» մակնիշի 34 UV 416 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

Լրահոս

Դիտել ավելին