Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 20 տարեկան: Եռաբլուր պանթեոնի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ Ադամ Սահակյանի տարեդարձին նվիրված միջոցառում և խնկարկման արարողակարգ, որի ընթացքում զինծառայողին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհրդի կողմից շնորհվեց հայրենքիքի պաշտպանության համար մեդալ, որը հանձնվեց նրա ընտանիքին:
Կարինա Սահակյան
Խաչատուր Էլլոյան