Կարևոր իրադարձություններ

Մոտ 3 հազար մարդ արգելափակել է Բուխարեստի փողոցները

08 Նոյեմբեր, 2015 14:05
Մոտ 3 հազար մարդ արգելափակել է Բուխարեստի փողոցները

Ռումինիայում բողոքի մասսայական ակցիայի մասնակիցները Բուխարեստի Համալսարանական հրապարակում արգելափակել են հասարակական փոխադրամիջոցների երթևեկությունը, հայտնում է RIA Novosti-ն:

Ցուցարարները պահանջում են արձակել խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, խստացնել կաշառակերության դեմ պայքարը, բարձրացնել թոշակները և աշխատավարձերը:

Նշվում է, որ ցույցին մասնակցում է մոտ 3 հազար մարդ, և նմանատիպ ցույցեր անց են կացվում նաև երկրի այլ քաղաքներում:

Լրահոս

Դիտել ավելին