Մանչեսթերից 77-ամյա Շեյլան մահացել է քաղցկեղից: Նրա վերջին ցանկությունը լսելով՝ արտասվել է ողջ բուժանձնակազմը: Նա ցանկացել է մահվանից առաջ հրաժեշտ տալ իր սիրելի ձիուն՝ Բրոնուենին:
Շեյլան խնամել է նրան 25 տարի՝ ծննդյան օրից: Բուժանձնակազմը բավարարել է նրա ցանկությունը:
Նրան հիվանդանոցից դուրս են բերել հիվանդանոցային մահճակալով, իսկ դրսում նրան սպասում էր ձին: Շեյլան քնքշորեն ձայն է տվել նրան: Նրա սիրելի կենդանին մոտեցել է, թեքվել դեպի տիրուհին ու «համբուրել» նրա այտը: Կինը նրա ականջին շշնջացել է՝ «մնաս բարով», և մի քանի ժամ անց հեռացել կյանքից: