Մեծ Բրիտանիայի ջիհադիստները կարող են օգնած լինել ռումբի պատրաստման հարցում, որը հանգեցրել է A321-ի կործանմանը Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է The Tepegraph-ը:
Չհաստատված տվյալներով` «էլեկտրոնիկայի ոլորտում աշխատանքային փորձով» բրիտանացի ջիհադիտսները, որոնք մարզվել են Սիրիայում, կարող էին համագործակցել ռումբի պատրաստման հարցում:
Մեծ Բրիտանիայի ռադիոտեխնիկական հետախուզությունը` GCHQ-ն «որսացել է» մարդկանց խոսակցությունը, որոնք «նշել են» Եգիպտոսում A321-ի կործանումը: Լսվել է Լոնդոնի և Բիրմինգհեմի բնակիչներին բնորոշ խոսքի շեշտադրություն:
Պարբերականը նշում է, որ այդ տվյալները հաստատված չեն, և որ դեռևս վաղ է եզրակացություններ անել: