Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը

08 Նոյեմբեր, 2015 18:30
Արդյո՞ք եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը

Իտալացի մի զբոսաշրջիկ ասաց, թե կարդացել էր, որ եկեղեցական հագուստի գլխածածկի եռանկյունաձև և բարձր լինելը խորհրդանշում է Արարատը: Արդյո՞ք դա այդպես է:  

– Խոսքը վեղարի մասին է: Հանդերձանքի այդ պարագայի հորինվածքը նմանեցվել է եկեղեցու գմբեթին, որն էլ իր հերթին ունի դեպի կատարելության ձգտման խորհուրդ: Մենք գիտենք, որ եկեղեցու գմբեթները բազմանիստ են և կլոր, բայց այն ուղիղները, որ դուրս են գալիս այդ կետերից, հատվում են մեկ կետում, որն էլ խորհրդաբար համարվում է կատարելության կետը: Հենց այդտեղ է դրված եկեղեցու խաչը: Ուստի հոգևորականի վեղարի հորինվածքը եկեղեցու գմբեթի նմանությունն ունի, այլ ոչ թե Արարատի, որն, ի դեպ, երկու գագաթ ունի:

Լրահոս

Դիտել ավելին