ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը վտանգավոր է համաշխարհային կարգուկանոնի համար, տեղեկացնում է BBC-ն:
Նա մեղադրել Ռուսաստանին Ուկրաինայի եւ Վրաստանի ինքնիշխանությունը խախտելու, Բալթյան երկրներին ահաբեկելու փորձերի եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի երկարաձգմանը նպաստելու մեջ:
Պենտագոնի ղեկավարի գնահատմամբ, ավելի վտանգավոր է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին հայտարարությունը, ինչը Մոսկվայի` ռազմավարական կայունություն պահպանելու ցանկությունը հարցականի տակ է դնում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմել Ռուսաստանի հետ, սակայն ստիպված է Մոսկվայի գործողություններն ագրեսիվ համարել:
Աղբյուր՝ BBC