Հարավային Սինայի անվտանգության ղեկավար Մագդի Մուսան հայտարարել է, որ Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցները չէին կարող ուղեբեռի ստուգումից խուսափել ցանկացող ուղևորներից կաշառք ստանալ, հայտնում է RIA Novosti-ն:
«Կաշառքի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են: Օդանավակայանը ամբողջությամբ գտնվում է տեսավերահսկման խցիկների հսկողության տակ: Ոչ մի աշխատակից կամ անվտանգության մարմինների ներկայացուցիչ չի կարող կաշառք ստանալ` խցիկները աշխատում են շուրջօրյա»,- հայտարարել է Մուսան:
Նա նաև պատմել է, որ խցիկների տվյալները օգտագործվում են A321 ինքնաթիռի վթարի հետաքննության ժամանակ, սակայն կհրապարակվեն միայն ավարտից հետո: