Ուղիղ 120 տարի առաջ Վիլհելմ Քոնրադ Ռենտգենը հայտնագործել է Х-ճառագայթները` նույնը ռենտգենյան ճառագայթները: Թե ինչպես է ռենտգենը օգտագործվում սովորական կյանքում, ինչպես նաև մի քանի հետաքրքիր ռենտգենյան նկարներ ներկայացնում է TASS-ը:
1895 թվականի նոյեմբերի 8-ին Վիլհելմ Քոնրադ Ռենտգենը իր լաբորատորիայում հայտնաբերել է ճառագայթման նոր տեսակ և դա անվանել է X-ճառագայթում, ինչը հետագայում վերանվանվել է ռենտգենյան: Դրանք շատ հզոր էներգիայով օժտված էլեկտրամագնիսական ճառագայթներ են` ավելի հզոր, քան ուլտրամանուշակագույնը:
6 տարի անց հայտնագործման հեղինակը ստացավ ֆիզիկայի բնագավառի առաջին Նոբելյան մրցանակը: Այն արմատապես փոխեց ժամանակակից գիտությունը և տեխնիկան:
2006 թվականին Սալվադորի բանտում բանտարկյալներից մեկի աղիքներում հայտնաբերվել է բջջային հեռախոս:
2009 թվականին Չինաստանում ոստիկանները տղամարդու դիակ են հայտնաբերել, որի գլխում գազային ատրճանակով կրակոցից են մնացել է բազմաթիվ մեխեր:
2008 թվականին Լոնդոնում 16-ամյա դեռահասի գլխին հարվածել են դանակով: Չնայած սարսափելի վնասվածքին բժիշկները փրկել են նրա կյանքը:
2009 թվականի դեկտեմբերի Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում երեխա են բերել փորացավով: Ռենտգենյան նկարը նրա մարմնում ցույց է տվել 50 ասեղ:
2010 թվականին ռենտգենյան ճառագայթների շնորհիվ շվեյցարացի սահմանապահները բռնել են մարդու, որն իր մարմնում տեղափոխել է 1,7 կգ կոկաին