Մոսկվայի հարավում ավտոբուսը բախվել է էլեկտրական լարերի սյանը, ինչի հետևանքով մի քանի ուղևոր է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ըստ ՌԴ ոստիկանության Մոսկվայի բաժնի ներկայացուցիչ Անդրեյ Գալիկաբերյովի, պատահարից հետո ստուգումներ կանցկացվեն այն ավտոտրանսպորտային ընկերությունում, որին պատկ անում է ավտոբուսը:
Ըստ նրա խոսքերի, կիրակի օրը` ժամը 12:30-ի սահմաններում, Վարշավսկոյե պողոտայում ուղևորատար ավտոբուսը բախվել է էլեկտրական լարերի սյանը: Ըստ նախնական տեղեկությունների, բուժօգնության է դիմել յոթ մարդ: Տուժածներից մեկի մոտ բժիշկները ողնաշարի կոտրվածք են կանխատեսում:
Իրավապահ մարմիններից էլ հայտնել են, որ ավտոբուսը պատկանում է «Մոսգորտրանս» ընկերությանը: «Այդ ընկերության ավտոբուսն առաջին անգամ չէ, որ դառնում է ՃՏՊ-ի պատճառ»,-հայտնել է աղբյուրը: