նչպես անել, որպեսզի սթրեսային իրավիճակներում մնալ հանգիստ և սառնասիրտ: Healthinfo-ն առաջարկում է 8 կանոն՝ ներքին հավասարակշռությունը պահելու համար:
1. Խուճապի մի՛ տրվեք
Բարդ իրավիճակներում խուճապը զրկում է օբյեկտիվ մտածելու հնարավորությունից: Հնարավոր է՝ իրականում այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է: Երբ զգում եք, որ ձեր նյարդերը չեն դիմանում, կանգ առեք և խորը շնչեք: Դա կօգնի հանգստանալ:
2. Իրավիճակը ընդունեք որպես իրողություն
Եթե չեք կարող ոչինչ փոխել, ապա իրավիճակը ընդունեք այնպես, ինչպես կա: Հաջողակ մարդիկ միշտ հարմարվում են իրադրության, որքան էլ այն անբարենպաստ լինի:
3. Միշտ կա ևս մեկ հնարավորություն
Անհաջողությունը չի կարելի դիտել որպես աշխարհի վերջ, քանի որ միշտ կարելի է գտնել ևս մեկ հնարավորություն:
4. Խորհուրդ հարցրեք
Եթե դուք փակուղու մեջ եք, խորհուրդ հարցրեք: Մի՛ վախեցեք մարդկանց անհանգստացնելուց, վատագույն տարբերակում նրանք պարզապես ձեզ չեն օգնի:
5. Մի՛ մեղադրեք
Շատերը նախընտրում են մեղադրել ուրիշներին՝ չտեսնելով, որ իրենց կատարած սխալների պատասխանատուն միայն իրենք են:
6. Ընդունեք ձեր խնդիրները
Կան մարդիկ, ովքեր միշտ իրենց համոզում են, որ ամեն ինչ լավ է, չնայած որ դա այնքան էլ այդպես չէ: Դրական մտածողությունը լավ է, սակայն ոչ այդ դեպքում:
7. Ուղղակի անտեսեք
Եթե դուք ի վիճակի չեք հաղթահարել ձեր պլանների անկանխատեսելի փոփոխությունները, պարզապես անտեսեք դրանք: Լինում են իրավիճակներ, երբ միակ բանը, որ կարելի է անել, առաջ գնալն է:
8. Միշտ ձեռքի տակ ունեցեք պահուստային պլան
Եթե դուք ինչ-որ բան պլանավորել եք, միշտ ձեռքի տակ ունեցեք երկրորդ պլանը: Նման ապահովագրումը ձեզ կօգնի խուսափել սթրեսային և անհարմար իրավիճակներից: