Ֆիննական Յուսո արջը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա տիրոջը հաջողվել է վաճառել նրա մարմնի տարբեր մասերով նկարված վեց նկար: Դրանից հետո նոր ֆին «նկարչի» մասին գրել են համաշխարհային այնպիսի լրատվամիջոցներ, ինչպես The Independent-ը Huffington Post-ը, գրում է obozrevatel.com-ը:
Յուսո արջը մեծացել է Կուսամո կենդանիների կենտրոնում այն բանից հետո, երբ նրան անտառում գտել են առանց մոր: Այժմ նա կշռում է մոտ 1000 ֆունտ:
Յուսոն արդեն նկարել է 13 նկար, որոնցից 6-ը հաջողվել է վաճառել, որից ստացված միջոցները կհատկացվեն Կուսամո կենտրոնին: