Կարևոր իրադարձություններ

Խմել թե չխմել. ջուրը մարզումների ժամանակ

08 Նոյեմբեր, 2015 23:35
Խմել թե չխմել. ջուրը մարզումների ժամանակ

Ճիշտ սնվելը ներառում է սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի ճիշտ բաշխում, ինչպես նաև մաքուր ջրի բավարար քանակությամբ օգտագործում: Վերջինը շատ կարևոր է օրգանիզմի համար, քանի որ հենց ջուրն է ունիվերսալ լուծիչ և բջիջների միջև նյութափոխանակության միջավայր, հայտնում է vnews.agency-ը:

Որոշ մարզիչներ այն կարծիքին են, որ ֆիթնեսի պարապմունքի ընթացքում և դրանից մի քանի ժամ հետո չի կարելի ջուր խմել: Նրանք դա բացատրում են այն բանով, որ ճարպը մասամբ կազմված է ջրից, և հեղուկի անբավարարության ժամանակ օրգանիզմը այն օգտագործում է որպես հեղուկի աղբյուր: Այդպիսով, ծարավի օգնությամբ կարելի է ազատվել անցանկալի կիլոգրամներից:

Սակայն դա այդպես չէ: Մի քանի գրամ ճարպից ազատվելու համար հարկավոր է ծարավ մնալ մի քանի օր, ինչը առողջության համար խիստ վնասակար է:

Մասնագետները խորհուրդ են տալիս ֆիթնեսի ժամանակ ջուր խմել փոքր քանակներով (100-ական մլ), քանի որ ջրի մեծ քանակությունը կարող է բերել անհարմարության և խանգարել պարապմունքներին: Պետք է խմել մաքուր ջուր ինչպես պարապմունքից առաջ, այնպես էլ հետո` ջրի պակասը լրացնելու համար: Խմելուց հրաժարվելը կարող է բերել գերհոգնածության, դեպրեսիայի, եղունգների փխրունության, մաշկի չորության:

Լրահոս

Դիտել ավելին