Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը կկորցնի 500 միլիոն դոլար թռիչքների դադարեցման և հյուրանոցների ամրագրման չեղարկման պատճառով

08 Նոյեմբեր, 2015 23:21
Եգիպտոսը կկորցնի 500 միլիոն դոլար թռիչքների դադարեցման և հյուրանոցների ամրագրման չեղարկման պատճառով

Ձմռան ամիսներին Եգիպտոսում ամրագրված հյուրանոցների կեցության չեղարկման հետևանքով երկիրը կկրի 500 միլիոն դոլարի վնաս: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջային պալատի ասոցիացիայի կառավարման անդամ Հուսամ Ալ-Շաիրը, որը Կարմիր ծովի հանգստավայրերում հյուրանոցների ցանցի խոշոր սեփականատերերից է:

«Մի շարք երկրների կողմից թռիչքների դադարեցումը և ձմռան ամիսներին հյուրանոցների ամրագրման չեղարկումը Եգիպտոսին հասցրել է 500 միլիոն դոլարի վնաս: Մեր հաշվարկներով, եթե այդ հարցը չլուծվի 4-5 օրվա ընթացքում, Եգիպտոսը տարվա ընթացքում կկորցնի մինչև 2 միլիարդ դոլար»,- ասել է նա:

Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել են Մեծ Բրիտանիան, Հոլանդիան Իռլանդիան, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Լրահոս

Դիտել ավելին