Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շալկեի» (3:2) նկատմամբ տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում հրապարակել է լուսանկար հանդերձարանից:
Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում «Բորուսիան» կարևորագույն հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստներ և իր թիմակիցները ցնծում են հանդերձարանում: