Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շոկի է մատնել հավաքված հավատացյալներին, երբ Սբ Պետրոսի հրապարակում սայթաքել է աստիճաններին:
The Daily Telegraph-ը ֆիքսել է միջադեպը։ Հռոմի պապը չի տուժել. նա կարողացել է ձեռքերով պաշտպանվել, նախքան նրան օգնության կհասնեին անվտանգության 2 աշխատակիցները:
Ընկնելուց հետո նա շարունակել է բարձրանալ արարողության` այնպես, ասես ոչինչ չի պատահել:
Այսօր հավատացյալների առաջ իր ելույթի ժամանակ նա խոստացել է շարունակել կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները: