Գիտնականները կարողացել են պարզել, թե ինչու են տղամարդկանց գրավում նիհար կանայք, հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Նրանց կարծիքով՝ դա կապված է առողջ և պտղաբեր կանանց նկատմամբ էվոլյուցիոն ձգտման հետ: Տղամարդկանց դուր են գալիս նիհար կանայք, քանի որ վերջիններս նույնացվում են երտասարդության, առողջության և երեխաներ ծնելու ընդունակության հետ:
Գիտնականների ներկա եզրակացությունները ամբողջովին հակասում են ավելի վաղ հաստատված տեսակետին, ըստ որի՝ տղամարդկանց ավելի շատ գրավում են գեր կանայք, քանի որ նրանք ասոցացվում են դիմացկունության և երեխաներ ավելի հեշտ կրելու հետ:
Սակայն խոսքը մոդելային նիհարության մասին չէ: Տղամարդկանց համար առավել գրավիչ են եղել 24-ից 24.8 զանգվածի ինդեքսով կանայք: Ի դեպ, դրանց մեջ չեն մտնում ժիզել Բունդխենը և Անջելինա Ջոլին, ովքեր այսօր ընկալվում են որպես սեքս-խորհրդանիշեր: Շատ տղամարդիկ նրանց համարում են չափազանց նիհար, սակայն այդ կատեգորիայում է Քիմ Քարդաշյանը: