Կարևոր իրադարձություններ

Գիտությունը բացատրում է՝ ինչու չպետք է մաքրել ականջները

09 Նոյեմբեր, 2015 20:00
Գիտությունը բացատրում է՝ ինչու չպետք է մաքրել ականջները

Life.panorama.am-ը գրում է.

Բամբակյա փայտիկներն այնքան էլ անվնաս չեն, որքան մենք կարծում ենք։ Նրանց վտանգավորութունը պարզել է կատարված հետազոտությունը։ Ահա թե ինչու չպետք է օգտագործել բամբակյա փայտիկները՝ ականջները մաքրելու համար։

 
Առաջին և ամենակարևոր կանոնն այն է, որ ականջում առաջացող ծծումբը պետք է մնա այնտեղ, որտեղ այն տեղակայվում է։ Ականջածծումբը չպետք է դիտել որպես կեղտ։ Այն, ըստ էության, պաշտպանում է փոշու և կեղտի ներթափանցումը ականջ, ասում են փորձագետները։ Այն նաև ունի հակաբակտերիալ հատկություներ, որոնք կանխում են վարակների առաջացումը։
 
Մասնագետները խորհուրդ են տալիս չհեռացնել ակաջածծումբը, քանի որ ժամանակի ընթացքում այն չորանում է և դուրս գալիս ականջից՝ ծնոտի ամեն մի շարժման հետ, և փոխարինվում նորով։ Այսպիսով, ականջը կարողանում է ինքնամաքրվել։
 
Խնդիրներն առաջանում են ականջը բամբակյա փայտիկներով մաքրելու դեպքում, որի ժամանակ ականջածծումբն ուղղակի հրում ենք ավելի խորը, այսպիսով, ավելի շատ վնաս հասցնելով ականջին և օգնելով միկրոբների զարգացմանն ու ականջի վարակների առաջացմանը։  
Այն կարող է անգամ առաջացնել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լսողության կորուստ կամ թմբկաթաղանթի վնասում, եթե հանկարծ մի փոքր ավելի խորը տանեք բամբակյա փայտիկը։
 

Լրահոս

Դիտել ավելին