Կարևոր իրադարձություններ

Ուղևորություն դեպի առեղծվածների աշխարհ, որը դուրս է երկրային տրամաբանության սահմաններից

09 Նոյեմբեր, 2015 21:44
Ուղևորություն դեպի առեղծվածների աշխարհ, որը դուրս է երկրային տրամաբանության սահմաններից

Սակսայուաման վանական համալիր, Պերու



Վանական այս համալիրն ապշեցնում է իր ճարտարապետությամբ ու շինարարական բացառիկ տեխնոլոգիայով: Տարբեր ձևի ու չափի քարերն առանց ամրացնող նյութի այնպես անթերի են շարված իրար վրա, որ անգամ թղթի կտորը հնարավոր չէ անցկացնել դրանց արանքով: Բացի այդ՝ ամեն քարի մակերևույթը հիանալի մշակված է:


Արևի դարպասներ, Բոլիվիա



Արևի դարպասները գտնվում են հնագույն ու առեղծվածային Տիուանակու քաղաքում, որտեղից, չի բացառվում, որ առաջացել են առաջին մարդիկ: Մասնագետներն առայսօր գաղափար չունեն, թե ինչ իմաստ են կրում դարպասի վրայի նկարները:

Կոթող, Եգիպտոս



Այս հնագույն կոթողի ահռելի չափերն ուղղակի զարմացնում են: Մարդիկ սկսել են այն փորել անմիջապես ժայռի մեջ, սակայն կոթողի վրա ճաքեր են առաջացել, ու աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասցվել:



Քարե դարի թունելները

Ամբողջ Եվրոպայով մեկ` Շոտլանդիայից մինչև Թուրքիա ձգվող ստորգետնյա թունելային ցանցի բացահայտումը խոսում է այն մասին, որ Քարե դարում ապրող մարդիկ իրենց ժամանակն անցկացրել են ոչ միայն որսով զբաղվելով, այլև նման բարդ ճանապարհներ հարթելով: Թունելների ստեղծման պատմությունն առայսօր շարունակում է գաղտնիք մնալ: Մասնագետների մի մասը կարծում է, որ դրանք նախատեսված են եղել մարդկանց գազաններից պաշտպանելու, իսկ մյուս մասի կարծիքով`ապահով պայմաններում ճամփորդելու համար:


Կոստա Ռիկայի հսկայական քարե գնդերը

Կատարյալ կլոր ձև ունեցող առեղծվածային քարե գոյացությունները հետաքրքրում են ոչ միայն իրենց տեսքով, այլև` անհասկանալի ծագումնաբանությամբ ու առաքելությամբ: Դրանք հայտնաբերվել են 20-րդ դարի 30-ական թվականներին` ջունգլիներում: Ըստ լեգենդի՝ դրանց ներսում ոսկի է եղել, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնդերը դատարկ են:

Լրահոս

Դիտել ավելին