Կարևոր իրադարձություններ

Դուբայում բացվել է Dubai Airshow-2015-ը

09 Նոյեմբեր, 2015 09:29
Դուբայում բացվել է Dubai Airshow-2015-ը

Դուբայում նոյեմբերի 8-ին բացվել է համաշխարհային խոշորագույն օդատիեզերական սրահներից մեկը՝ Dubai Airshow-2015-ը: Ցուցահանդեսը կդառնա իր գոյության ընթացքում ամենամասշտաբայինը: Այս մասին հայտնւմ է TASS-ը:

Ինչպես հայտնել է ցուցահանդեսը կազմակերպող F&E Aerospace ընկերության կառավարման տնօրեն Միշել վան Էկելիժենը, ցուցահանդեսը կունենա 60 երկրների ավելի քան 1100 մասնակիցներ, մոտ 1750 լրագրողներ, մոտ 65 հազար այցելու:

Նրա խոսքով՝ կներկայացվեն ավելի քան 160 ինքնաթիռներ, իսկ թռիչքային ծրագրին առաջին անգամ կկարողանան մասնակցել անօդաչու թռչող սարքերը:

«Dubai Airshow 2015-ի սրահը իր մասշտաբներով երկու անգամ մեծ է առաջին ցուցահանդեսից, որն անցկացվել է 2001-ին»,- հավելել է նա:

Վան Էկելիժենը հստակորեն չի նշել, թե որքան տարածք է զբաղեցնում սրահը, սակայն նկատել է, որ 2017-ի ցուցահանդեսի համար այն արդեն բավարար չի լինի:

Լրահոս

Դիտել ավելին