Կարևոր իրադարձություններ

Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ խնդրելու շարունակել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը

09 Նոյեմբեր, 2015 09:54
Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ խնդրելու շարունակել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների օրակարգում դնելով առաջիկա տասնամյակում հրեական պետությանը ամերիկյան ռազմական օգնությունը շարունակելու հարցը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

«Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր է Իսրայելին առաջիկա տասնամյակում ԱՄՆ ռազմական օգնությունը շարունակելու տեսանկյունից: Սա այդ ոլորտում փոխըմբռնման ևս մեկ քայլ է»,- Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է Նեթանյահուն:

Այժմ Իսրայելն ԱՄՆ-ից տարեկան ստանում է ավելի քան 3 մլրդ դոլարի ռազմական օգնություն: Համապատասխան համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2017-ին:

Լրահոս

Դիտել ավելին