Կարևոր իրադարձություններ

Ոչնչացվել են ԴԱԻՇ-ի 58 գրոհայինների

09 Նոյեմբեր, 2015 09:55
Ոչնչացվել են ԴԱԻՇ-ի 58 գրոհայինների

Սիրիայի զինված ուժերը երկրի արևելքում ոչնչացրել են ԴԱԻՇ արմատական խմբավորման 58 ահաբեկչի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ զինծառայողները հետ են մղել հարձակումը Դեր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազայի վրա։

Հաղորդվում է նաև, որ ավիաբազայի վրա հարձակումից բացի՝ գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել Իրաքի հետ Սիրիայի սահմանային քաղաքներում։

Լրահոս

Դիտել ավելին