Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր տարի նոյեմբերին նշում են Հիշատակի օրը` ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի։ Վետերաններին պատվելու արարողությանը միացել են նաև թագավորական ընտանիքի անդամները, գրում է buro247.ru-ն։
Սովորաբար, Հիշատակի օրը նշվում է 11-րդ ամսվա 11-րդ օրը, սակայն Բրիտանական թագավորական լեգեոնի համար միջոցներ հավաքելու միջոցառումն անցկացվում է նախքան այդ ամսաթիվը և դրանից հետո: Եվ արարողության ժամանակ պատվում են ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին, այլև բոլոր այն բրիտանացի քաղաքացիներին, որոնք զոհվել են պատերազմների ժամանակ:
Այդ օրերին յուրաքանչյուր քաղաքացու կրծքին, այդ թվում՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհու, արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթի, ամրացվում են կարմիր կակաչներ: Այդ ծաղիկները դարձել են զոհերի հիշատակի խորհրդանիշը: