Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Ռուբեն Ներսիսյանի վարած Kia մակնիշի L 3064 համարանիշի և 27-ամյա Հակոբ Լոբասյանի վարած BMW մակնիշի 08 CC 909 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Kia-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կրպակին և հայտնվել մայթին: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել են գազի արտահոսքը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ