Կարևոր իրադարձություններ

Իրեր, որոնք չի կարելի պահել տանը

09 Նոյեմբեր, 2015 10:51
 Իրեր, որոնք չի կարելի պահել տանը

Յուրաքանչյուրի տանը կան իրեր, որոնցից նրանք ոչ մի կերպ չեն կարող բաժանվել: Հին բաժակներ՝ տատիկից մնացած, մեկ զույգ սիրելի բայց հին կոշիկներ, ինչ որ հեռու բարեկամի լուսանկար:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b40

Բայց պարզվում է, որ այդ բոլոր իրերն ունեն ինչ-որ էներգետիկա: Եվ դրանցից ոմանք չպետք է լինեն տան մեջ, որտեղ մարդ է ապրում: Հենց այդպիսի իրերի ցանկ ենք ձեզ ներկայացնում:

1. Պատռված հագուստ կամ կոշիկ, ինչպես նաև այնպիսի իրեի, որոնց չափսը ձեզ չի համապատասխանում կամ վաղուց չեք օգտագործում:

2. Ճաքած կամ կոտրված ապակե սպասք: Ընդհանրապես, տանը եղած սպասքը՝ արտացոլանքն է ընտանեկան ներդաշնակության, այնպես որ, թե ինչի մասին է խոսում կոտրված սպասքը, բոլորին հայտնի է:

3. Կոտրված իրեր, ջարդված հայելիներ: Վատ էներգետիկայի սիրելի վայրը՝ թափթփված վերնահարկը, մառանը և պահարաններն են:

4. Եթե մեկը ձեզ իր է նվիրել, որը դուք չեք հավանում առանց որևէ պատճառի՝ մի պահեք այն: Դրանք նվիրում են վատ մտքերով և մտադրություններով:

5. Կենդանու կամ մարդու դիմանկարներ, որոնց դեմքը ձեզ դուր չի գալիս:

6. Չար մարդկանց և կենդանիների պատկերներով նկարները ՝ վեճ և անախորժություն են բերում տուն:

7. Իրեր՝ վատ պատմություններով, որոնք ինչ որ ժամանակ պատկանել են վատ մարդկանց կամ խորհրդանշում են վատ իրադարձություններ ու հիշողություններ:

8. Երբեք տանը մի պահեք իրեր՝ բերված էկզոտիկ երկրներից, որոնց պատմությունը դուք չգիտեք: Դա վերաբերում է արձանիկներին և սիմվոլիկաներին, որոնք կարող են օգտագործվել մոգության մեջ: Այդպիսի իրերը իրենց մեջ կոնկրետ էներգատիկա ունեն:

9. Վատ էներգետիկայով բույսեր կամ կենդանիներ:

10. Սուր ծայրերով կահույք, որոնք ուղղված են դեպի ձեր ննջասենյակ կամ ձեր սիրելի վայրը, որտեղ դուք հանգստանում եք:

Իհարկե, սրանցից շատերը նման են սնահավատության: Բայց համոզված եղեք, այստեղ նաև կա ճշմարտություն, դրա համար ավելի լավ է ապահովագրեք ինքներդ ձեզ, և դարձնեք ձեր բնակարանը ավելի պոզիտիվ:

Լրահոս

Դիտել ավելին